Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Կամերոն Ահմեդին:

Ավելի վաղ Թրյուդոն որոշում էր կայացրել ինքնամեկուսացվել և տանից աշխատել, քանի որ Բրիտանիայից վերադառնալուց հետո նրա կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ էին ի հայտ եկել:

Աղբյուրը հայտնում է, որ Կանադայի վարչապետի մոտ ախտանշաններ չկան: Սոֆիի հիվանդությունն անցնում է թեթև բարդությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել