Համերգային կատարմամբ օպերան՝ իսպանացի հանրաճանաչ տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որը դեկտեմբերի 8-ին պլանավորված էր Փարիզի ֆիլհարմոնիայում, չեղարկվել Է: Այդ որոշման մասին, որն ընդունվել է երգչի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին, ասված է մարտի 11-ին ֆիլհարմոնիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Որոշում է ընդունվել չեղարկել 2020 թվականի դեկտեմբերի 8-ի համերգը, հանգամանքները թույլ չեն տալիս, որ այդ ելույթը տեղի ունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Դոմինգոն պլանավորել էր Ջուզեպե Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայից պարտիաներ կատարել համերգային տարբերակով: Փետրվարին վերջին Դոմինգոն ներողություն էր խնդրել այն կանանցից, որոնք իրեն մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այն մասին, որ անվանի երգչին անվայել վարքագծի մեջ մեղադրում են 11 կանայք, ներառյալ ամերիկացի երգչուհի Անջելա Թյոռներ Ուիլսոնը, դեռ անցյալ տարի հաղորդել էր «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Պնդում էին, որ նման դեպքեր տեղի են ունեցել 1980-ական թվականներից ի վեր տարբեր ժամանակներում:

79-ամյա Դոմինգոն սկզբում հայտարարել է, թե «անունները չնշած անձանց կողմից 30 տարվա վաղեմության մեղադրանքները չափազանց ճնշող են»: Սկանդալի պատճառով Դոմինգոյի հետ համագործակցությունից 2019 թվականին հրաժարվել են մի քանի հայտնի օպերային հարթակներ, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերան: Այն բանից հետո, երբ տենորն ընդունեց, որ իր վարքագիծը կարող էր ցավ պատճառել այն կանանց, որոնց հետ ինքն աշխատել է, նրա ելույթները չեղարկելու մասին հայտնեցին միանգամից մի քանի իսպանական թատրոններ: Մարտի 6-ին լոնդոնյան Քովեռն-Գարդենում Թագավորական օպերային թատրոնը Դոմինգոյի հետ պայմանավորվածությամբ չեղարկել է նրա ելույթները, որոնք պլանավորված էին հուլիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել