Ներկայացնում ենք միջոցներ, որոնցով կկարողանաք վառարանը և կափարիչը մաքրել առանց ավելորդ ջանքերի:
Ինչպես մաքրել վառարանի ցանցը և կափարիչը
Անհրաժեշտ կլինի՝
- 1 քառակողիկ տնտեսական օճառ
- 5 ճ/գ կրածնավորված սոդա
- 1 խնձոր
Օգտագործումը՝
1. Քերիչով անցկացրեք օճառը և խնձորը: Խառնուրդին ջուր և մի քանի գդալ կրածնավորված սոդա ավելացրեք:
2. Հասցրեք եռման վիճակի և անջատեք:
3. Վառարանի ցանցը և կափարիչը դրեք թասի մեջ, վրան լցրեք ստացված հեղուկը: Կարելի է դրանք փաթաթել լուծույթի մեջ թրջված թանզիֆով: Մեկ ժամ անց ողողեք տաք ջրով:
Ինչպես մաքրել վառարանի բռնակները
Անհրաժեշտ կլինի՝
1 շիշ ամոնիումի անիսոն կաթիլներ
1 փաթեթ բամբակի հատիկներ
Օգտագործումը՝
1. Բամբակի հատկները թրջեք կաթիլներով և սրբեք կեղտոտ մասերը:
2. Հետո միջոցը սրբեք ջրով թրջված կտորով:
Ինչպես մաքրել գազի վառարանի մակերևույթը
Անհրաժեշտ կլինի՝
- 0,25 բաժակ սոդա
- 0,3 բաժակ ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ
Օգտագործումը՝
1. Սոդային ավելացրեք ջրածնի պերօքսիդի լուծույթը: Խառնեք: Խառնուրդը լցրեք կեղտոտ մասերի վրա, մի քիչ մաքրեք հին ատամի խոզանակով և թողեք 20 րոպե:
2. Որոշ ժամանակ անց կեղտը նորից մաքրեք խոզանակով, հետո՝ խոնավ սպունգով: