168.am-ը գրում է․

168.am-ի տեղեկություններով` Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տունը, Սպորտբազան, Գրողների միության հանգստյան տունը Առողջապահության նախարարությունն այսօր վերցրել է իր տնօրինման տակ: Սրանք բոլորը պետական կառույցներ են, այդ թվում` Սպորտբազայի մի մասը, ու 3-ը միասին կարող են ընդունել շուրջ 600-700 հոգի մարդ։

Մեր աղբյուրները հաստատում են, որ հյուրանոցների տնօրինությանը հրահանգված է հյուր չընդունել ու բոլոր աշխատողներին արձակուրդ ուղարկել վաղվանից։

Ըստ մեր աղբյուրների` մյուս օրվանից այդ տարածքները դառնում են կարանտինային գոտի։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Առողջապահության նախարարությունից։ Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությունը սուտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել