Հելեն անունով կինը վտանգավոր իրավիճակում հայտնվեց․ նրա բնակարանը սկսեց այրվել։ Բնականաբար, նա հրշեջների կանչեց, որոնք կանգ առան այրվող շինություից քիչ հեռու և սկսեցին նայել, թե ինչպես է այն այրվում։

Կինը շատ բարկացավ այդ արարքի պատճառով, սակայն հրշեջներն ուշադրություն չէին դարձնում նրա վրա։ Նա դատի տվեց հրշեջներին և պահանջեց, որ փոխհատուցեն վնասը։

Դատական գործընթացի ժամանակ պարզվեց, որ հրշեջների հրամանատարը կնոջ նախկին ամուսինն է՝ Ջիմը։ Նրանք ամուսնացած են եղել շուրջ 15 տարի, սակայն հետագայում կինը դավաճանել է ամուսնուն։ Ջիմն իմացել է այդ մասին և որոշել է բաժանվել կնոջից։ Այս ամենից հետո սկսվեց ապահարազանի գործընթացը, ինչի արդյունքում բնակարանը բաժին հասավ կնոջը։

Ավելին՝ դատավորը Ջիմին և նրա հարազատներին արգելեց 500 մետրից ավել մոտենալ տանը։

Որոշ ժամանակ անց կնոջ տանը հրդեհ բռնկվեց։ Կանչին մեկնեց Ջիմը իր խմբի հետ։ Տնից կես կիլոմետր հեռավորության վրա նա վարորդին կանգ առնելու հրահանգ տվեց, քանի որ չէր ցանկանում խախտել դատական արգելքը։

Արդյունքում կինն այլ հրշեջների կանչեց, սակայն մինչ նրանց ժամանելը տունը գրեթե ամբողջությամբ այրվեց։

Երկրորդ դատական գործընթացի ժամանակ կինը հրշեջներից փոխհատուցում պահանջեց, սակայն Ջիմի փաստաբանը հիշեց դատարանի արգելքի մասին։ Նա նաև նշեց, որ արգելքը վերաբերում է նաև Ջիմի հարազատներին, իսկ իր աշխատակիցների հետ նա աշխատել է ավելի քան 10 տարի, այնպես որ նրանք Ջիմի մտերիմներն են համարվում։

Արդյունքում դատարանը չբավարարեց Հելենի հայցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել