Ապե 2 հազար դրամ:
Ինչը?
Փողը ապե:
Ինչի համար?
Իմ հարցը չհասկանալով,անկենդան հագուկապով և կենդանու հայացքով նայում է վրաս:
Խոսքը Սևանի լողափի մասին է:Պատկերացնում եք,կանանց մի մասը լողանում էր շորերով,մյուս մասը արևածաղիկ չրթելով խորոված բանջարեղենն էր կլպում :Մի քանի ջահել աղջիկ չրթում էին հենց Սևանի մեջ:
Ամեն երկրորդ ավտոյից ռաբիզն ու բլատնոյ երգերը խորովածի ծխից,մսային և սպիրտային հոտերից առանց այդ էլ գաղջ օդը դարձնում էին էլ ավելի անտանելի:
Իսկ ամնաանտանելին այս ամենից հաճույք ստացող մարդկանց զոմբիացած կերպարներն էին:Որով հետեև մենակ զոմբիական մշակույթում մարդը կարող է չզզվել նման միջավայրից:
Մոռացա ասել մտել էի առաջին իսկ պատահած լողափը:Շորերս հավաքեցի ու բառիս բուն իմաստով փախա:Կարծես փախնում էր արաբաթուրքական հետապնդումից:Ասեցի քշեմ Դիլիջան,Դիլիջանի մաքուր օդն ու աուրան հաստատ կցրեն մշակութային շոկս:
Դիլիջանի թունելում,չգիտես ինչու ,ռուսերենով բարձրաձայնում էին,որ զգույշ քշեմ:Լավ հասկացանք մեր անվտանգության գլխավոր երաշխավորը ռուսներն են,բայց միթե այդ աստիճան????
Անկեղծ ասած մինչև հիմա ռացիոնալ պատճառ չեմ կարողանում գտնել,ինչու մեր միակ նորմալ թունելում պետք է ռուսերեն մեզ զգուշացնեն:
Միգուցե որ վախենանք և զգույշ քշենք?ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/507948132608760?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել