Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին հաձնարարել է աշխատել տնից՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։

«Հյուսիսային Ամերիկայում բոլոր գրասենյակներն այժմ գտնվում են տնից աշխատանքի կարգավիճակում… Մեր նպատակն է գրասենյակներում նվազեցնել մարդկանց թվաքանակը, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է նվազեցնել COVID-19-ի տարածումը»,- մեջբերում է հեռուստաալիքը Google-ի ներկայացուցչի հայտարարությունը: Ընդամենը Հյուսիսային Ամերիկայում ընկերության գրասենյակներում, հեռուստաալիքի տվյալներով՝ աշխատում է 100 հազարից ոչ պակաս մարդ:

Ավելի վաղ նույն այս նպատակով աշխատակիցներին տնից աշխատել էր հանձնարարել Twitter ընկերությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել