Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեղադրյալը դատարանի դահլիճ է մուտք գործել ձեռնաշղթաներով անվասայլակով: Մարտի սկզբին նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել:

Փետրվարին պրոդյուսերը մեղավոր է ճանաչվել իր օգնական Միրիամ Հալեյիկին օրալ սեքս պարտադրելու, ինչպես նաև ոճաբան Ջեսիկա Մաննին բռնաբարելու մեջ:

Միաժամանակ, Վայնշտեյնին արդարացրել են երեք այլ մեղադրանքների համար, որոնցով նրան ցմահ ազատազրկում էր սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել