Մարլեն Դիտրիխը պատմության մեջ է մտել որպես ոճի և կանացիության խորհրդանիշ։ Նրա ցիտատները մինչև այսօր օգտագործվում են շատ-շատերի կողմից։
Համաշխարհային կինոարտադրության խորհրդանիշներից մեկը՝ Մարլեն Դիտրիխը ծնվել է Բեռլինում 1901 թվականի դեկտեմբերի 27-ին։
Դիտրիխն ապրել է ավելի քան 90 տարի և մահացել 1992 թվականի մայիսի 6-ին։ Նա նկարահանվել է ավելի քան հինգ տասնյակ ֆիլմերում և թողարկել է 7 ալբոմ, սակայն պատմության մեջ առաջին հերթին մտել է որպես լեգենդար կին։ Ամբողջ աշխարհը քննարկում էր նրա սիրավեպերը (օրինակ՝ Ռեմարկի հետ) և վիճաբանում նրա սուր արտահայտությունների շուրջ։
Հիշենք նրա ամենավառ մտքերից մի քանիսը.
- Եթե դու երեկոյան 7-ին վերադառնալու փոխարեն վերադառնում ես ժամը 9-ին, և նա դեռ ոստիկանություն չի զանգահարել, նշանակում է՝ սերն արդեն ավարտվել է։
- Լեզուդ ատամներիդ ետևում պահիր, եթե չես կարող առաջարկել մի նոր բան, որը կփոխարինի այն մեկին, որը չես հավանել։
- Եթե կինն արդեն ներել է տղամարդուն, ապա նա չպետք է տղամարդու մեղքերի մասին հիշեցնի նախաճաշի ժամանակ։
- Իսկական կինը չի անհանգստանում, անհանգստացնում է։
- Ահռելի տարբերություն կա շատ գումար վաստակած և ի ծնե հարուստ մարդկանց միջև։
- Ընկերությունն ավելի ուժեղ է միավորում մարդկանց, քան սերը։
- Երջանկությունը միշտ գալիս է աշխատասերների մոտ։
- Անխուսափելին պետք է ընդունել արժանապատվությամբ։
- Սիրո մեջ հնարավոր չէ տարբերել հաղթանակը կապիտուլյացիայից։
- Գրեթե ցանկացած կին ցանկանում է հավատարմություն պահպանել, դժվարությունը միայն հավատարմության արժանի տղամարդ գտնելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել