Առաջին քայլով պետք է դադարեցվել հավաքները, համաճարակի վտանգ կա արդեն երկու ամիս ու սխալ էր քարոզարշավի անելը, դա մեծ սխալ էր, որը կարող է թանկ նստել մեր քաղաքացիների առողջության վրա: Ասում էի` քարոզչություն արեք ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելով, այլ ոչ թե գնացեք միտինգներ հավաքեք: Այդպես էլ չեմ հասկացել, թե ինչպես է որոշում ընդունվել գնալ Իրանի հետ սահմանակից Ագարակ, Մեղրի ու այնտեղ հավաքներ կազմակերպել, տղեք, Իրանի քաղաքացիների հետ ամենօրյա շփման մեջ մարդիկ կան, դուք ո՞նց եք ռիսկ անում ու խիստ ռիսկային այդ շրջաններում հավաքներ կազմակերպում: Այս ամենը անհասկանալի է նաև հենց Նիկոլ Փաշինյանի անվտանգության տեսանկյունից, կամ նրան ուղեկցող մարդիկ հարավից բարձրանում են հյուսիս և գնալու են բազմաթիվ բնակավայրեր, որտեղ մարդկանց հոծ խմբեր են հավաքվելու, միթե՞ դա ռիսկ չէ՞, միթե չէր կարելի այս ամենը հաշվի առնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: