Մահացու վտանգ պարունակող կորոնավիրուսը դարձել է ամբողջ աշխարհի սարսափը, սակայն վիրուսով վարակվելուց կարելի է փրկվել, եթե ճիշտ հետևեք հիգիենայի կանոններին։ Մաքուր տունը վիրուսից խուսափելու լավագույն միջոցներից մեկն է։ Ներկայացնում ենք տունը մաքրելու մի քանի խորհուրդներ, որոնք ձեզ և ձեր մտերիմներին կօգնեն պաշտպանվել վտանգավոր վիրուսից։
Հեռակառավարման վահանակ
Վահանակը սովորաբար ձեռքից ձեռք է անցնում, այդ պատճառով անընդհատ հարկավոր է մաքրել վահանակը։ Մաքրելու համար կարող եք օգտագործել քացախի մեջ թրջված մաքուր շոր կամ պրոբիոտիկ մաքրող միջոց։
Հասարակական տրանսպորտ
Հնարավորության դեպքում խուսափեք հասարակական տրանսպորտից։ Ավտոբուսի կամ մետրոյի մեջ գտնվելիս, որքան հնարավոր է, քիչ դիպչեք բռնակներին և ձեռնոցներ օգտագործեք։
Լվացք
Մասնագետները նշում են, որ ներքնաշորերը, սրբիչները և սպիտակեղենը հարկավոր է լվանալ 60°С-ի պայմաններում։ Գոյություն ունի նաև հատուկ կենսաբանական ակտիվ փոշի, որը 40°С-ի պայմաններում սպանում է բոլոր վտանգավոր միկրոօրգանիզմները։ Լվացքը չորացրեք ուղիղ արևի ճառագայթների տակ, սա նույնպես ոչնչացնում է բոլոր վիրուսները։
Գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսը չժանգոտող մետաղի, ապակու, պլաստմասայի և կերամիկայի վրա կարող է ապրել ընդամենը 5 օր։ Ափսները խորհուրդ է տրում լվանալ շատ տաք ջրի մեջ։ Ափսեները լվանալիս հարկավոր է ձեռնոց կրել։
Խաղալիքներ
Երեխաները հիվանդությունը տարածում են խաղալիքների միջոցով։ Ամուր խաղալիքները կարող եք տեղադրել ափսեները լվացող սարքի մեջ, իսկ փափուկները՝ լվացքի մեքենայի մեջ և լվանալ 60°C-ի պայմաններում։
Գրիչ և մատիտ
Միայն անձնական գրիչներ և մատիտներ օգտագործեք և ուրիշներին թույլ մի տվեք օգտվել դրանցից։
Դռների բռնակներ
Համարվում է, որ դռների բռնակների վրա վարակը կարող է ապրել մինչև 9 օր, այդ պատճառով շատ կարևոր է դրանց մաքրության պահպանումը։ Դրա համար հարկավոր է օգտագործել պրոբիոտիկ մաքրող միջոցներ։
Թղթադրամ
Թղթադրամները և մանրադրամը ձեռքից ձեռք են անցնում, այդ պատճառով նրանց վրա շատ մանրէներ են կուտակվում։ Աշխատեք վճարումները կատարել անհպում եղանակով։
Բջջային հեռախոս
Սմարթֆոնները վարակը ձեռքից փոխանցում են երեսին, այդ պատճառով ձեր հեռախոսը մի փոխանցեք այլ մարդկանց։ Հեռախոսը մաքրեք օրը ոչ քիչ, քան երկու անգամ։ Մաքրելու համար օգտագործեք քացախի մեջ թրջված կտոր։