Ինչպես և կանխատեսում էինք` Կորոնավիրուսն այլևս արդեն պաշտոնապես Պանդեմիա է:
Իսկ դա նշանակում է, որ վարակն այլևս համաշխարհային է և այլևս` տարածվում է անվերահսկելի:
Իսկ Հայաստան մոլորակում առավոտները խաղաղ են, մարդիկ շարունակում են պնդել, թե դա իրենց մոլորակում շատ հայտնի սովորական գրիպից թույլ մի բան է, և որ իրենց մոլորակը պետք է բարեփոխել` Սահմանադրության մեկ հոդվածի վերաբերյալ համամոլորակային հանրաքվեով: Մարդիկ շարունակում են ահազանգ հնչեցնողներին մեղադրել խուճապ տարածելու մեջ:
Իսկ մինչ այդ` հերոսական իշխանությունը բաց է պահում դպրոցներն ու համալսարանները և մեծ թափով ընթանում է դեպի մասսայական, համամոլորակային հանրաքվե, որի ժամանակ ոչ ոք չի կարող վարակվել, ոչինչ վերահսկողությունից չի կարող դուրս գալ, որովհետև այդ ամենն այլ` Երկիր մոլորակում է, իսկ Հայաստան մոլորակում թու-թու-թու հեղափոխությունը երկիրը դարձրել է ամեն տեսակի կեղծ վիրուսներից պաշտպանված:
Եվ ուրեմն կեցցե Հայաստանի Հանրապետությունը և մենք բոլորոս, և մեր երեխաները, որ ապրում են երջանիկ մոլորակում:
Հ.Գ. Կորչի՝ <պանիկյոր> Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը:
Կից նյութը կարող եք կարդալ այստեղ։