1in.am-ը գրում է.

ՌԴ ՆԳՆ գլխավոր քննչական վարչության Մոսկվայի բաժնի քննիչը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել ավտոբուսին բախված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչ Հարությունյանին, ով համարվում է Նոր Մոսկվայում ճանապարհա-տրանսպորտային խոշոր պատահարի ենթադրյալ մեղավորը: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը:

Ոստիկանության տվյալներով՝ մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան):

Տղամարդուն սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Տեղում զոհվել էր 12 մարդ, ևս 6-ը մահկանացուն կնքել էին հիվանդանոցներում կամ բուժհաստատությունների ճանապարհին: Ներկայում հիվանդանոցներում է գտնվում 32 տուժած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել