Իտալացի նկարիչ Ռաֆայելի Վատիկանի Առաքելական պալատի որմնանկարի վրա հայտնաբերել են ուկրաինացի զբոսաշրջիկների ստորագրությունները: Այցելուն նկատել է «Լենա Թամարա Վինիցա» գրությունը եւ համապատասխան տեսանյութը տեղադրել է Italy for me («Իտալիան ինձ համար») Facebook-յան խմբում:

Գրության ամսաթիվն անհայտ է: Որմնանկարի վրա այլ գրություններ էլ կան, սակայն այս մեկն ամենաթարմն է երեւում: Մի քանի մեկնաբանողներ կասկած են հայտնել, որ տեսանյութն իրական է, սակայն հեղինակը նրանց առաջարկել է գնալ, տեսնել եւ համոզվել: Օգտատերերից մեկն էլ գրել է, որ գրությունը նկատել է դեռեւս 2015-ին եւ լուսանկար է հրապարակել:

Որմնանկարն արել է Ռաֆայելն իր աշակերտների հետ: Առաքելական պալատը Հռոմի Պապի պաշտոնական նստավայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել