Pastinfo.am-ը գրում է.

Փաշինյանը ճիշտ է մտածում, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելու պարագայում նրա շուրջ կլինեն լուրջ համախմբումներ՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը՝ նշելով, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանը տեսնում է իր թիվ 1 հակառակորդին։

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի գնահատմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին իրականացրել է այնպիսի քաղաքականություն, որին դեմ են եղել Նիկոլ Փաշինյանին կամ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը։

Նա վստահեցրեց, որ որոշ ժամանակ անց բոլորը կհամոզվեն, որ այս իշխանությունը քարուքանդ է անում երկիրը, բայց այդ ժամանակ հնարավոր է, որ շատ բան կորցրած լինենք։

Վերջինս ընդգծեց, որ այդ քաղաքականությունը նույնն է և այն ուժերը, որոնք հովանավորում են այս մարդկանց և ազգային հերոսներին բանտերում են պահում՝ ունեն նույն նպատակը և կանցնեն գործողությունների, որը թույլ տալ չի կարելի։

«Գրեթե բացառվում է, որ ՀՀ-ում 650.000 քաղաքացի գնա և կողմ քվեարկի, որովհետև լավատես եմ և կարծում եմ, որ այդ կողմը չի լինելու։ Հենց դա էլ ցույց է տալիս այն հիստերիան, որի մեջ ընկած է իշխանությունը»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ իշխանությունն օգտագործում է բոլոր լծակները։

«Կապ չունի՝ գյուղապետը հանրապետական է եղել ժամանակին, թե ոչ։ Բոլորին հանձնարարված է, որ ապահովեն այդ «Այո»-ները»,- ասաց նա՝ հավելելով, որ կա նաև նախկին ռեժիմից մնացած ԿԸՀ և որևէ երաշխիք չկա, որ այդ ընտրությունները չեն կեղծվելու։

«Ուզում եմ ասել մեր հասարակությանը, որ չարժե, որ դուք գնաք, մտնեք այդ շատ մութ և կեղտոտ խաղի մեջ և արդյունքում էլ ստանաք որպես նվեր՝ կորոնավիրուս »,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանն ընդգծեց, որ 2020թ. վերջացնելու ենք առանց Նիկոլ Փաշինյանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել