168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով Սահմանադրական դատարանի 7 անդամի պաշտոնավարումը դադարեցնելու պատճառը։

Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Հրայր Թովմասյանի հետ կապված պարզ է, թե ինչ խնդիր կա: Սահմանադրական դատարանի մյուս անդամների հետ կապված կա այսպիսի խնդիր՝ որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովը հանդես եկավ ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Սահմանադրական դատարանը քննեց այդ հարցը և ասաց, որ չնայած Սահմանադրությամբ և օրենքներով իրավունք կա նման կարգապահական վարույթ հարուցելու, բայց իմ մեկնաբանությամբ՝ կարելի է միջնորդել այն ժամանակ, երբ ինքներս կարգապահական վարույթ կձևակերպենք ու կարձանագրենք խախտումը։ Սա նշանակում է, որ ՍԴ-ն հրաժարվում է կատարել իր գործառույթները, իսկ իշխանության մյուս ճյուղերին զրկում է նման գործառույթների իրականացումից»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Սահմանադրական դատարանի այս գործողություններին կարող է գնահատական տալ միայն մեկ սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել