Գլխի եմ ընկել ...
ռաբիզ լսողները բաժանվում են երկու խմբի՝ ռաբիզ սիրողներ ու մթից վախեցողներ:
Առաջինը տարբերակը սավոք բավականին տարածված է, բայց վերջերս Երևանում սկսել են բազմանալ նաև երկրորդները: Դրանք մեծամասամբ վարում են սպիտակ նիվա կամ սև G Class ու գիշերվա ժամերին շատ բարձր միացնում են այդ “երաժշտությունն” ու պտտվում քաղաքով: Բարձր՝ քանի որ ահավոր վախենում են մթությունից ու մենակությունից, ձայնն իջեցնում են միայն իրեց բակում, որովհետև վախենում են իրանց թաղի, ասենք, Կյաժից, կամ Չախկալից, մնացած փողոցներում իրանք “լավ տղա են” … Չ հարգելի մթից վախեցող ռաբիզներ, երևանյան ամեն փողոցում կա միջինը 20 շենք, ամեն շենքում միջինը 50 բնակարան, ամեն բնակարանում միջինը 3 բնակիչ, հետևաբար ամեն փողոցով անցնելիս, ամեն գիշեր, միջինը 3000 հոգի հիշում է ձեր մայրիկին, ծնողին, լավն ու բարին, այնպես որ աշխատեք ձեր սիրելի “երաժշտությունը” պահել ձեր մեքենայի սահմաններում՝ նամանավանդ գիշերային ժամերին:



