«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը խիստ ստիպված է Սերժ Սարգսյանին Բրյուսել մեկնելու թույլտվություն «տվել». որովհետեւ ինքը եւս այց ուներ, եւ եթե արգելափակեր ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի այցը, ապա նույն ԵԺԿ ղեկավար Տուսկին, որի հետ Փաշինյանն ինքն է ցանկացել հանդիպել, չէր կարող հանդիպել:
Ասում են` եվրոպական որեւէ կուսակցության պատկանելություն չունեցող «Քաղաքացիական պայմանագրի» համար Փաշինյանը փորձում է Տուսկի հետ հանդիպմամբ «ոտատեղ» բացել, սակայն Սերժ Սարգսյանի այցից հետո, փորձագետները դա գրեթե անհնար են համարում, որովհետեւ Տուսկն իրականում «առաջին ձեռքից» է տեղեկացված մեկ անձի համար հանրաքվե անելու, Վենետիկի հանձնաժողովը «իզգոյացնելու», երկրի նախկին էլիտային դատարաններ «քաշ տալու» «ժողովրդավարական» նրբությունների մասին:
Իրականում Փաշինյանի այցը, ինչպես միշտ, որեւէ լուրջ օրակարգ չի ունեցել, մանավանդ որ Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահի` Ուրսուլա Բանդերլեյենի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: