Դե ինչ, գարուն է, աղջիկներ, և բոլորս էլ ուզում ենք այսքան սպասված տարվա եղանակը դիմավորել հնարավորինս խնամված տեսքով՝ հարդարել մազերը, շպարվել և դուրս վազել փողոց՝ զգալու արևի այդքան սպասված ջերմությունը։
Ձեզ ենք ներկայացնում ոճաբան Շաֆագ Նավրուզին, որն իսկական հրաշքներ է գործում՝ սովորական կանանց անիրական գեղեցկուհիների վերածելով։
Էլիզան չէր ցանկանում գնալ հայտնի վարպետի մոտ։ Դատելով ամենից՝ նա շատ վաղուց չէր եղել վարսավիրի և դիմահարդարի մոտ։ Այս բարեսիրտ կինը պատմել է Շաֆագին, որ իր ողջ կյանքը նվիրել է երեխաներին և ամուսնուն։
Այսօր, երբ երեխաներն արդեն մեծացել են և տարբեր քաղաքներում են ապրում, կինն իր համար ազատ ժամանակ է գտել և որոշել է ընդունել վարպետի հրավերը։
Շաֆագը հանդիպել էր հասարակ կնոջը հարազատ քաղաքի փողոցում և անմիջապես պատկերացրել էր, թե ինչպես կարող է օգնել այս բարի կնոջը։
Իրոք որ, եկեք խոստովանենք, որ դիմահարդարումը հրաշքներ է գործում։