Դոնբասում 2014 թ.-ին մալազիական Boeing 777-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատները Հաագայում Ռուսաստանի դեսպանատան մոտ 298 դատարկ սպիտակ աթոռ են դրել, հաղորդում է Associated Press-ը:

Հայտնի է, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 298 մարդ:

Պարբերականի տվյալների համաձայն, աթոռները դրված են եղել շարքերով՝ ինքնաթիռի սրահում նստատեղերի դասավորության նման:

Նշվում է, որ դրանցից որոշների վրա «Անպատժելիությունն անթույլատրելի է: Ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչ է տեղի ունեցել … Արդարադատություն MH17-ի համար» գրություններով ցուցանակներ են եղել:

Բացի այդ, զոհվածների ընտանիքները երկու րոպե լռություն են պահպանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել