Galatv.am-ը գրում է.

«Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ով ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր անհանգստությունն էր արտահայտել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ մլրդ դոլարի զենքի վաճառքի փաստով և հայտարարում է, որ այսպիսով Ռուսաստանը խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, վերլուծում է նաև, թե ինչու հանկարծ Ռուսաստանը որոշեց նման հրապարակային ձևով զենքի վաճառք իրականացնել, այն հրամցնել հասարակությանը որպես հայտարարություն: Ըստ Յուրի Նավոյանի՝ պատճառը ստեղծված նոր քաղաքական իրավիճակն է:

Ըստ նրա՝ առանձնակի ուշադրություն գրավելու միտում ուներ Ռուսաստանը, և այս քայլը նպատակ է կամ միջոց՝ զսպելու Հայաստան-ԵՄ զարգացող գործընթացները:

«Եթե ուշադրություն եք դարձրել, ամիսներ առաջ երկու ուշագրավ հայտարարություն եղավ ՌԴ կառավարության կողմից Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրի սառեցման և հյուսիսկովկասյան նավթամուղը ադրբեջանական նավթով լցնելը դադարեցնելու մասին: Զենքի մատակարարման այս պատմությունը ի հայտ եկավ հենց այդ ֆոնին, այն էլ ոչ այնքան մատակարարման, որքան հստակ հայտարարության տեսքով, որը ավելի շատ ուղերձի դեր էր խաղում: 2007 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում զենքի ինչ-որ քանակություն նախկինում էլ էր մատակարարվում, բայց առանց դրա վրա այսպիսի ուշադրություն գրավելու:

Ուրեմն, հավանական է, որ նպատակը հենց հայտարարելն էր ու քաղաքական ազդանշան փոխանցելը»:

«Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախագահը հարց է տալիս՝ ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում և ի՞նչը հանկարծ փոխվեց, արդյոք Ադրբեջանը փոխել է իր դիվանագիտությունը. «Ադրբեջանական դիվանագիտությո՞ւնը շտկեց իր համար ոչ ցանկալի իրավիճակը: Հազիվ թե: Ինչպես շատերն են մեկնաբանում, Ռուսաստանը ցանկանում է որոշակիորեն զսպել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման որոշ գործընթացներ: Բայց չէ՞ որ դրանք վաղուց են տեղի ունենում և ընթանում են ժամանակակից միջազգային հարաբերությունների տրամաբանության և ձևավորված ստատուս-քվոյի շրջանակներում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել