Yerevan.today-ը գրում է.

«Նախագահը շարունակում է գտնվել Էրեբունի հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո, ինքնազգացողությունը համեմատավար լավ է»,- Yerevan.Today-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ասաց, որ այժմ ընթանում է բուժման գործընթացը։ Նոր բան, քան արյան ճնշման կտրուկ տատանումն էր, չի ախտորոշվել։

Հիշեցնենք, որ մարտի 7-ի ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Էրեբունի ԲԿ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել