Թվում է, թե այսքան հայտնի մարդուն ուսումնասիրած կլինեն ամենայն մանրամասնությամբ, սակայն դա այդպես չէ: Շատ բաներ հայտնի չեն ընթերցողների լայն զանգվածին: Ահա ամենազարմանալի և հետաքրքրական փաստերը նախորդ հարյուրամյակի ամենասարսափելի մարդու՝ Ադոլֆ Հիտլերի մասին:

1. Ադոլֆն առաջինն էր եվրոպական պետությունների ղեկավարներից, որն արգելեց այսպես կոչված «մարդկանց գազանանոցների» գործունեությունը: Դրանք հաստատություններ էին, որտեղ ամբոխին ցուցադրում էին տարատեսակ արատներ ունեցող մարդկանց:

2. Հիտլերը մեծ կինոման էր: Նա պաշտում էր ֆանտաստիկա և արևմտյան ֆիլմեր: Ամենասիրելի ֆիլմերն էին «Քինգ Քոնգն» ու «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»:

3. Ադոլֆ Հիտլերը խնայել է մի հրեա բժշկի կյանք, որը երկար տարիներ բուժել է նրա ընտանիքի անդամներին, չնայած որ Հիտլերները երկար ժամանակ ֆինանսական մեծ խնդիրներ են ունեցել:

4. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի դեմ պատերազմում էր Ուիլյամ Պատրիկ Հիտլեր անունով ամերիկացի ծովագնաց, որը Հիտլերի զարմիկն էր: Նա մի քանի հոդված էր հրապարակել, որտեղ մեղադրում էր իր հորեղբրը: Ամերիկյան ռազմածովային ուժերում ծառայության անցնելու համար նա ստիպված է եղել թույլտվություն ստանալ հենց նախագահից:

5. Հիտլերը շատ էր սիրում կենդանիներին: Իշխանության գալուց հետո նա մի շարք օրինագծերի ստեղծելու վերաբերյալ հրամաններ տվեց, որոնք կենդանիների պաշտպանությանն էին վերաբերում: Մասնավորապես՝ արգելվում էր վայրի կենդանիների որսը, կենդանիների վրա փորձեր կատարելը և այլն:

6. Հայտնի «Իմ պայքարը» աշխատությունն ի սկզբանե այլ անվանում է ունեցել՝ «4 ու կես տարի պայքար ստի, հիմարության ու վախկոտության դեմ»: Հրատարակչությունում խորագիրը չափազանց հնչեղ ու պաթոսային են համարել և ինքնուրույն առաջարկել են առավել հարմար խորագիր, որն էլ այսօր հայտնի է ողջ աշխարհին:

7. Հիտլերը հիպոքոնդրիկ էր: Նա մշտապես բուժվում էր տասնյակ հիվանդություններից և բազմաթիվ դեղամիջոցներ ընդունում: Այդ դեղամիջոցների քանակը հասնում էր 74-ի՝ ներառյալ կոկաինը: Համարվում է, որ դրանցից մի քանիսի ազդեցության տակ Հիտլերը սխալ որոշումներ է կայացրել:

8. 1939 թ. Ադոլֆ Հիտլերը բուսակեր դարձավ, ամբողջովին հրաժարվեց տաբակից և ալկոհոլից: Նա իր առողջությանը հետևում էր պետությանը ծառայելու համար:

9. Մեծ ուշադրություն էր դարձնում իր էմոցիոնալ ելույթների վրա: Բազմաթիվ անգամներ վերանայում էր ելույթները, մի շարք նշումներ կատարում դրանց վերաբերյալ, որպեսզի հաջորդ անգամ նկատած սխալները չկրկնի:

10. 20-ական թվականների վերջին ու 30-ականներին ֆյուրերը մեծ հայտնիություն էր ձեռք բերել սպիտակամորթ ամերիկացիների շրջանում: Գործում էին անգամ նացիստական պրոֆմիություններ՝ Nazi Bunds: Նրա անունով նույնիսկ փողոց կար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել