Հայաստանի իշխանությունները և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել են «անկապ» քարոզարշավի ոճը, որի հետևանքներից են բուկլետը պատառոտելը, դրանք վերցնելուց հրաժարվելը։ Վերը նշված երկու օրինակները տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին՝ քարոզարշավի ժամանակ Լոռու մարզում մի կին վարչապետին գովերգելուց հետո խորհուրդ տվեց վերջինիս ցրել կառավարությունը։

Չզարմացա, երբ երեկ ականատես եղա, թե ինչպես վարչապետական ոճով Գյումրիում անցկացված քարոզարշավից հետո, երբ առանց մարդկանց կարծիքը հարցնելու նրանց ուղղակի պարտադրաբար տրվում էին «այո»-ի բուկլետները, դրանց որոշ մասը հայտնվեց Վարդանանց հրապարակի աղբարկղերում։

Իսկ պատճառը շատ պարզ է. հենց իրենք՝ քարոզարշավ անողները, բացարձակ տեղյակ չեն, թե ինչու է պետք փոխել սահմանադրությունը, այդ իսկ պատճառով էլ առանց որևէ բան խոսելու, հարցուպատասխանի ժպիտները դեմքերին տալիս են այդ բուկլետները՝ մտածելով, որ հոգսաշատ գյումրեցին պետք է նստի ու կարդա դա։ Այո՛, կարդացողներ հաստատ կլինեն։ Բայց ավելի լավ կլինի, որ սահմանադրագետ քարոզիչներն իրենք գոնե հպանցիկ բացատրեն մարդկանց հանրաքվեի և «այո» քվեարկելու անհրաժեշտությունը, նոր այդ բուկլետները բաժանեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել