Չինաստանի Հուբեյ նահանգից Լյու անունով աղջկա աչքերը վերջին ժամանակներս անընդհատ գրգռված վիճակում էին: Բացի այդ, նա նկատել էր, որ թարթիչները սկսել են թափվել: Տեսնելով, որ իրավիճակն արդեն հնարավոր չէ հանդուրժել, Լյուն դիմել է բժշկի:

Հիվանդության պատճառները շատ ավելի լուրջ էին, քան նա կարող էր սպասել:

Մասնագետներն աղջկա թարթիչների վրա տզի բներ են հայտնաբերել: Դրանց առաջացման պատճառները շատ պարզ էին: Բանն այն է, որ աշխատանքի բերումով աղջիկն ամեն օր պետք է կոսմետիկա օգտագործեր, սակայն ծանր օրվանից հետո Լյուն, հավանաբար, այն լավ չէր մաքրում:

Մահացած մաշկի և կեղտի կուտակման պատճառով նրա աչքերը կատարյալ միջավայր էին դարձել տզերի բազմացման համար, հաղորդում է AsiaOne-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել