՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքի 11 –րդ հոդվածի երկրորդ մասով սահմանվում է, որ 2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:Օրենքը նաև սահմանում է, որ Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը: Մի տեսակ խտրական է ստացվում: Բանակը ապահովում է երկրի անվտանգությունը, բանակը ծառայում է հասարակության բոլոր շերտերին՝ անկախ կրոնական համոզմունքներից ու ազգային պատկանելիության: Կարծում ենք, որ հնարավոր է այլընտրանքային ծառայության ինչ որ տեսակներ սահմանել զինապարտ տարիքի այն քաղաքացիների համար, որոնց վրա տարածվում է վերոհիշյալ հոդվածը: Նմանօրինակ մոտեցում կիրառվում է օրինակ Եհովայի վկաների համար, երբ այդ աղանդի անդամները վկայակոչելով իրենց կրոնական համոզմունքները՝ հրաժարվում են ծառայելուց՝ սահմանափակելով զորամասերում այլ աշխատանքներ կատարելով:Երեք և ավելի անգամ ազատազրկման դատապարտված զորակոչի տարիքի ՀՀ քաղաքացիները ևս պետք է անցնեն այլընտրանքային զինվորական ծառայության: Նախ, Հայկական բանակում ծառայելը ՀՀ քաղաքացու պարտքն է, պետք չէ կրկին անգամ հասարակությունից մեկուսացնել հանցավոր անցյալ ունեցողներին՝ նրանց զրկելով ծառայության հնարավորությունից: Թող ծառայեն, ու թող նրանց ծառայությունը ևս լինի այլընտրանքային: ՑԱնկացած աշխատանք այսօր պետք է Հայկական բանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել