Մի հարցով մուղամ ջոգեմ, ֆեմինիստները չնեղանան:
Անգլո-սաքսոնական առաջընթացը կապում են հիմնականում ժողովրդավարության հետ: Իրականում մի քանի շերտեր կան, որոնցից ամենակարևորների մեջ է նաև կանանց հրապարակ գալը որպես ֆինաստատնտեսական սուբյեկտների ու որոշում ընդունողների:
Համարժեք տղամարդկանց՝ անգլիական թագուհիների ու նույնիսկ ռուսաստան հասած Եկատերինայի ֆենեմոնը դա ոչ թե տղամարդկանց կողմից կանանց գնահատման հետևանքն էր, այլ կանանց անձնական ամբիցիաների, կամքի ու իրենց հասու, հնարավոր լուրջ մեթոդաբանությունների օգտագործման արդյունքը:
Արևմտյան կինը բացարձակ այլ պատկերացումներ ունի իր և տղամարդու հանրային իրավունքների ու դերի մասին, քան հայ կինը:
Հիմա Հայաստանը հասել է մի եզրի, ուր տղամարդիկ բացարձակ պարտություն են կրել տականքից, իսկ կանայք էլ հավասար իրավունքներ են պահանջում՝ ոչ ավել, ոչ պակաս- նույն տականքից:
Լուրջ չէ: Սա հենց նույն հին կնոջ պատկերցումն է, թե մեզ լավ նայեք էլի, բա տղամարդ եք, ուժեղ եք, չեք ամաչում, մեզ ճնշում եք՞:
91-92 թվից, երբ պետական տեռոր սկսվեց հակառակվող տղամարդու դեմ, ձայն հանող մնացին կանայք, մասնավորապես կին լրագրողները:
Ու փոխանակ օգտվելու իրենց տրված հնարավորություններից, նրանց մեծ մասը սկսեց խունջիկ մունջիկ լինել տարբեր տականքների ասուլիսներին: ու նաև իրենց ջանքերով երկու բառ իրար կապել չկարողացող անասունը դարձավ իշխանավոր:
Ինքնուրույն կազմակերպվեք, իրար գլուխ- գլխի տվեք, փորձեք պայքարի ձեր ուրույն ուղիները մշակել ու առաջ տանել, վերցնել իրավունքները: Իսկ կողքից էլ, անկախ սեռից՝ նրանք, ովքեր ձեր մեջ կարող անհատների կտեսնեն, կսատարեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/548227708569636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել