ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչը ազատազրկման է ենթարկվել Walmart խանութում պաղպաղակը լիզելու և հաճախորդներից գաղտնի այն կրկին վաճառասեղան վերադարձնելու համար: Համաձայն տեղական ABC13 հեռուստաալիքի, միջադեպը նկարահանել և սոցցանցում հրապարակել է հենց ինքը՝ իրավախախտը:

Դատարանը 24-ամյա Դ’Էդրիեն Անդերսոնի գործողությունները հանցավոր է ճանաչել: Նա դատապարտվել է 30 օր ժամկետով ազատազրկման և 100 օր պարտադիր աշխատանքի: Ամերիկացին նաև հազար դոլար տուգանք պետք է վճարի և հատուցի պաղպաղակի արտադրող Blue Bell ընկերության վնասը՝ 1.565 դոլարի չափով:

Տղան տեսանյութը հրապարակել է 2019 թ.-ի օգոստոսին: Դատապարտյալի հայրն ասել է, որ որդու նման արարքի նպատակը Facebook-ում լայքեր հավաքելն էր:

Անդերսոնը մի քանի ամերիկացիներից մեկն էր, որոնք սկսեցին ընդօրինակել աղջկա մասնակցությամբ նմանատիպ հոլովակին: Նա պաղպաղակը հանում է սառնարանից, բացում և լիզելուց հետո կրկին դնում սառնարանում:

Տեսանյութը վիրուսային է դարձել հուլիսի սկզբին Twitter-ի Optimus Primal  նիկով օգտատիրոջ հրապարակումից հետո: Տեսանյութի բովանդակությունը վրդովեցրել է համացանցի օգտատերերին: Դեսերտի արտադրողը ևս դատապարտել է տեսանյութի հերոսուհու գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել