168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Boeing օդատիեզերական կորպորացիայի նախկին ղեկավար Դենիս Մելենբերգը կարողացել է հասնել ընկերության արտադրության ծավալների զգալի մեծացման, սակայն դա հանգեցրել է արտադրանքի որակի իջեցման: Մարտի 5-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում այդ կարծիքն է հայտնել Դեւիդ Քելհունը, որը 2019 թվականի դեկտեմբերին դարձել է Boeing-ի նոր գլխավոր տնօրենը:

Քելհունի խոսքով՝ գլխավորելով ընկերությունն՝ ինքը համոզվել է, որ այնտեղ ավելի շատ են խնդիրնեը, քան ավելի վաղ թվում էր: «Անկեղծ ասած՝ դրանք ավելի շատ են, քան ես ենթադրում էի»,- նշել է նա:

«Դա վկայում է մեր ղեկավարության թուլության մասին»,- հավելել է նա: Ինչպես կարծում է Քելհունը, Միացյալ Նահանգների կարգավորիչները կարող են Boeing 737 MAX ավիահանրանավերը հավաստագրել ընթացիկ տարվա ամռանը:

2019 թվականին դադարեցվեց Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը երկու աղետից հետո: 2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվեց 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի զոհ դարձավ 189 մարդ:

Boeing-ի ղեկավարությունը խոստովանեց, որ երկու դեպքում էլ օդանավերում դրանց կործանումից առաջ տեղի է ունեցել խափանում մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգում: Դրանից հետո բազմաթիվ երկրներ, ներառյալ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Եվրամիության պետությունները, անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել