Օ՛Հենրին (Ուիլյամ Սինդի Փորթեր) այն քիչ գրողներից է, որի բոլոր ստեղծագործությունները հագեցած են նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումով։ Քննադատներն անսովոր ոճի համար նրան միանգամից կոչեցին «կարճ պատմվածքների վարպետ»։
- Փողն ուղղակի աղբ է՝ անկեղծ սիրո հետ համեմատած։
- Այսպիսին է իգական սեռի բնույթը՝ լացել տխրությունից, լացել ուրախությունից և արցունքներ թափել և՛ մեկի, և՛ մյուսի բացակայության պարագայում։
- Ճակատագիրը քեզ այս ու այն կողմ է գցում, ինչպես թեյավճար չստացած մատուցողի կողմից բացված գինու խցանը։
- Այն տունը, որտեղ երջանկություն է տիրում, չի կարող շատ նեղ լինել։
- Բնությունը շրջանաձև է շարժվում, արվեստը՝ ուղիղ գծով։
- Ոչ մի լեզու բարդ չէ մարդու համար, եթե այն նրան պետք է։
- Վատ միջավայրում մարդը կարող է հայտնվել երկու դեպում՝ երբ նա ոչ մի գրոշ չունի և երբ նա հարուստ է։
- Խնդիրը ճանապարհի մեջ չէ, որը մենք ընտրում ենք. այն, ինչը մեր մեջ է, ստիպում է մեզ ընտրել ճանապարհը։
- Քնած տղամարդը տեսարան է, որից կարող են արտասվել անգամ հրեշտակները։
- Շատերը ուրիշների գրպանի յուրաքանչյուր շիլինգն ընդունում են որպես անձնական վիրավորանք։
- Նա այն լավ մարդկանց էր պատկանում, որոնց մասին հեշտ է մոռանալ, երբ նրանք մեր կողքին են, սակայն որոնց մասին հաճախ ես հիշում, երբ նրանք չկան։
- Կյանքն այն է, որը մենք ամենից շատն ենք գնահատում և ամենից քիչը խնայում։
- Կան թեմաներ, որոնց համար անգամ ամենամեծ բառարանում բառեր չես կարող գտնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել