Իսկ դուք գիտեիք, որ սուրճի նստվածքը նաև այլ նպատակների համար կարելի է օգտագործել։ Այսօր միասին կտեղեկանանք սուրճի նստվածքի զարմանալի հատկությունների մասին։
Օգտագործեք սուրճի նստվածքը ձեր շանը լվերից ազատելու համար։ Լողացրեք շանը և սուրճի նստվածքով տրորեք։ Հետո նորից լվացեք։
Վերացրեք աչքերի տակի մուգ շրջանակները։
Խառնեք կոկոսի յուղը և սուրճի նստվածքը և այդ մածուկը քսեք աչքերի տակի հատվածին, թողեք 20 րոպե և լվացեք։ Կրկնեք սա շաբաթական երկու անգամ։
Խթանեք մազերի աճը
Մերսեք մազերի արմատները սուրճի նստվածքով լողանալու ժամանակ։
Օգտագործեք որպես համեմունք։
Սուրճի նստվածքը ավելացրեք գրիլի վրա պատրաստվող մսին և բանջարեղենին։
Ներկեք հին փայտե աթոռը
1 ճ․գ․ սուրճը խառնեք սպիտակ քացախի հետ և քսեք աթոռին, թողեք 24 ժամ։ Թողեք չորանա և նորից կրկնեք։
Նվազեցրեք ցելյուլիտը
Մերսեք մարմնի ցելյուլիտով հատվածները սուրճի նստվածքով։
Օգտագործեք որպես բնական հղկանյութ
Ձեր կաթսաները մաքրելու համար օգտագործեք սուրճի նստվածքը։ Լցրեք կեստոտված հատվածին, շփեք և լվացեք։
Օգտագործեք այն գազար աճեցնելու համար
Սուրճի նստվածքը հողին սնուցող նյութեր է ավելացնում, ինչն իր հերթին նպաստում է գազարի լավ աճին։
Հեռացնում է մահացած մաշկը
Քսեք մաշկի չորացած մասերին և շփեք, այնուհետև լվացեք։
Բնական դեզոդորանտ
Դրեք սուրճի նստվածքը փոքրիկ թասիկի մեջ և տեղավորեք սառնարանի դարակում․ այն կվերացնի սառնարանի տհաճ հոտը։
Օգտագործեք այն որպես վնասատուներից ազատվելու միջոց
Շաղ տվեք այն ձեր բանջարանոցում, որպեսզի վնասատուները չմոտենան ձեր բույսերին։
Օգտագործեք որպես պարարտանյութ
Ավելացրեք սուրճի նստվածքը հողի մեջ։ Այն կավելացնի օրգանական նյութերը, կբարելավի աէրացիան և կպահի ջրի մակարդակը։