Սուրբ Սարգիսը սպիտակ ներկով ներկված, աղյուսաշեն փոքրիկ եկեղեցի էր: Վազգեն Ա Կաթողիկոսը համառորեն հիշեցնում էր իշխանավորներին, որ այն անհրաժեշտ է վերակառուցել: Մատնացույց էր անում, որ գտնվում է մայրաքաղաքի գլխավոր մուտքի վրա, որ օդանավակայանի կողմից Հայաստան մտնողներն այստեղից են ստանում իրենց առաջին տպավորությունը: Սակայն մշտապես մերժում էր ստանում: Բայց ի վերջո մի կերպ հաջողեցրեց եկեղեցին քարապատելու համաձայնություն ձեռք բերել: Եվ քարապատման անվան տակ գործի անցավ:
Հիմքերը փորել տվեց պատերից այնքան հեռու, որ եկեղեցին մնաց ներսում: Ու կառուցեց-բարձրացրեց շինությունը` ներկա Սուրբ Սարգիսը: Եվ երբ իշխանավորները տեսան, թե ինչն ինչոց է, այլևս ոչինչ անել չէին կարող: Այսպես` իշխանության քթի տակ իր գործն արեց, կառուցեց իր ուզած եկեղեցին: Ավելին` հետագայում իշխանավորներն իրենք էլ համոզվեցին, թե որքան ճիշտ էր Վեհափառը, որքան տեղին էր այդ եկեղեցին քաղաքի այդ հատվածում:
Աղբյուրը



