Ծանոթ ու անծանոթ գործընկերներիս, որոնք զանգահարում կամ մեսինջերով փորձում են պարզաբանում խնդրել՝ կապված էսօրվա հրապարակման հետ, որտեղ իմ անունն է տրվել Ապերի կողմից, չեմ պատասխանել՝ խնդրելով ժամանակ տալ, որ ծանոթանամ հրապարակմանը: Առանձին-առանձին չեմ խոսի, որովհետեւ բոլորի հարցը գրեթե նույնն է, պատասխանս՝ մեկը ու էլի նույնը։
1. Այո՛, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին: ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որ հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեaկատարողական հիմնարկներ, բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր` խաղի այլ կանոններով:
Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել ոմանց համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել, ու ինքն էլ ճիշտ է արել: Ի դեպ, Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը», ասում էի՝ ժամին նայե՞լ եք։ Թե բա՝ պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա:
2. Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին, ու նրանից որևեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց։ Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:
3. Բայց էս հեչ կարևոր չէ: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որևէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի: Էս տասը տարվա մեջ շատ ծանր իրավիճակներ են եղել, բայց էդ մասին ոչ դրել ու ոչ էլ վերցրել ենք: Ես ինքս վերջերս մեկ անգամ ու շատ կարևոր տեղ ասել եմ այս մասին, որովհետեւ, ավազակապետությունից հոգնած, հիմա էլ «մուտիտապետություն» խաղացնելու հավես չունենք:
Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ Փաշինյան վարչապետը որեւէ առնչություն չունի: