Վերջին հարյուրամյակի ընթացքում, շնորհիվ Չինաստանի ու Հնդկաստանի, Երկրի բնակչությունն ավելացել է միլիարդ մարդով:

Չինաստանի ու Հնդկաստանի հնագույն քաղաքակրթությունները

Հնդկաստանն ու Չինաստանը հնագույն ժամանակներից ի վեր աշխարհի բոլոր երկրներից ավելի խոշոր են եղել, այդ իսկ պատճառով քաղաքակրթությունների առաջացման սկզբնական փուլում հենց նրանք են առավելություններ ունեցել: Օրինակ՝ առաջին մարդահամարը Չինաստանում կատարվել է մ.թ.ա. 2-րդ դարում՝ Հուան դինաստիայի կառավարման օրոք: Մարդահամարի ընթացքում հաշվվել է շուրջ 60 միլիոն մարդ, որն ավելի է, քան Հռոմեական կայսրության բնակչության թիվն իր զարգացման գագաթնակետին:

Բնակչության աճի պայմանները

Բնակչության թվի աճին նպաստել են՝

  • Բնական պայմաններն ու հաջող տեղակայումը,
  • Հողագործության վաղ առաջացումը:

Բերքատու հողերի մեծ տարածքներն ու ոռոգման ջրին հասանելիությունը թույլ են տվել տարատեսակ գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել բնակչությանը կերակրելու համար:

Կյանքի հիմքը սնունդն է

Չինաստանի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Բերքատու հողերը, կլիման, ջերմաստիճանի կտրուկ տատանումների բացակայությունը նպաստում են լավ բերք ստանալուն: Չինացիների կողմից օգտագործվող հիմնական հատիկավորը բրինձն է, որն ածխաջրերով ավելի հարուստ է, քան հացը: Բրինձն ավելացնում է կյանքի տևողությունը:

Երեխաները կապիտալ են

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տեխնիկայի բացակայության պայմաններում բազմաթիվ աշխատավոր ձեռքեր են անհրաժեշտ, այդ իսկ պատճառով չինացիներն իրենց «ապահովագրում են» մեծ քանակությամբ երեխաներով, որոնք մեծանալուց հետո կօգնեն իրենց: Համարվում է, որ որքան շատ երեխա ունեն, այնքան ավելի հարուստ են ծնողները:

Կրոնը

Կրոնավոր հնդիկներն իրենց կյանքը դիտարկում են որպես նախորդ կյանքերում տեղի ունեցած իրադարձությունների արդյունք և երեխաների քանակը համարում են իրենց շարունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել