Pastinfo.am-ը գրում է․

Շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սահմանային հսկողությունից սկսած վերջացրած ներսում հսկողությունն այն քաղաքացիների նկատմամբ, որոնք հնարավոր է ունենան սիմպտոմներ։ Կորոնավիրուսով վարակված պացիենտի, ինչպես նաև Ծաղկաձորում կարանտինի շրջանում գտնվող բոլոր 31 քաղաքացիների ինքնազգացողությունը և առողջությունը լավ է։ Որևէ մեկը որևէ գանգատ չունի, այդ թվում կորոնավիրուսով վարակված պացիենտը»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երեկ հետազոտել են նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացու կնոջը, ում մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը։

«Կորոնավիրուսը, համարվելով վարակիչ հիվանդություն, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ։ Այսինքն համատեղ բնակվող մարդկանց մոտ էլ հնարավոր է՝ չհանդիպի»,-ընդգծեց նախարարը։

Վերջինս նաև տեղեկացրեց՝ մինչ օրս կատարվել է 162 նմուշ։ Ամեն օր կատարվում են նմուշառումներ։ Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ ամեն ինչ վերահսկելի է և Հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել