Բոլորս էլ ցանկանում ենք ամբողջ աշխարհի հետ կիսվել մեր ձեռքբերումներով և ուրախություններով։ Մենք նաև ցանկանում ենք, որ ինչ-որ մեկը միշտ լսի մեր անհաջողությունների և դժբախտությունների մասին պատմությունները։

Սակայն որքան էլ ձգտենք այս ամենին, միևնույն է, կան բաներ, որ ավելի լավ է գաղտնի պահել։

Սա չի նշանակում, որ պետք է փակ կյանք վարեք։ Ուղղակի որոշ բաներ գաղտնի պահելով դուք պաշտպանվում եք զգացմունքային վնասից։

Ահա 5 բան, որը պետք չէ բարձրաձայնել.

Երազանքներ և նպատակներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երազանքների և նպատակների մասին հանրային պատմությունները նվազեցնում են դրանց իրագործման հավանականությունը։ Ձեզ հաճելի է, որ ուրիշները իմանում են ձեր համարձակ մտադրություների մասին, և հենց դա էլ մոտիվացիայի անհետացման պատճառ է դառնում։

Անձնական կյանք

Եթե դուք ուրիշների հետ կիսվում եք ձեր անձնական կյանքի գաղտնիքներով, ապա վերջիվերջո դա կարող է դժբախտության հանգեցնել։ Շատ բարդ է գտնել ազնիվ մարդու, որին հնարավոր կլինի ամբողջովին վստահել։

Ընտանեկան կյանք

Ընտանեկան վեճեր բոլորն են ունենում։ Սակայն յուրաքանչյուր ընտանիք այդ իրավիճակից դուրս գալու ելքը գտնում է։ Սերը, ատելությունը և նմանատիպ այլ զգացմունքները յուրաքանչյուրի անձնական գործն են։ Պարտադիր չէ, որ ուրիշներն էլ իմանան այդ մասին։

Բարի գործեր

Աշխարհում բարության պակաս կա։ Սակայն պետք չէ բարություն անել միայն այն բանի համար, որ ուրիշները նկատեն։

Եթե ցանկանում եք օգնել ինչ-որ մեկին, արեք դա անկեղծ և ոչ թե հանուն գովասանքի խոսքերի։

Փող

Պարտադիր չէ բոլորին պատմել, թե որքան աշխատավարձ եք ստանում։

Աշխատավարձի մասին հարցնելը անդաստիարակության և անհարգալից վերաբերմունքի նշան է։ Միայն հիմարներն են գումարի մասին բարձրաձայն խոսում։ Ձեր ֆինանսները ձեր անձնական գործն են և վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել