Hraparak.am-ը գրում է․

Ինչպեա հայտնի է, խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
 
Հետախուզման վերաբերյալ ՀՔԾ֊ից փոխանցեցին. «Քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սամվել Մայրապետյանը բուժման պատրվակով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Քննիչի կողմից նրան մի քանի անգամ տրվել է ողջամիտ ժամկետներ Հայաստան վերադառնալու համար, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ` նշելով տարբեր ոչ հիմնավոր պատճառաբանություններ»։

Մեզ հետ զրույցում նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանն ավելի վաղ ասել էր, որ Մայրապետյանը մտադրություն ունի Հայաստան գալու, նա այժմ բուժում է ստանում։


Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։

Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել