Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր խմբերի շահերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում` էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,- ասաց Մնացականյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել