Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Չենդուն քաղաքում կառուցվել է աշխարհում խոշորագույն շինությունը: Հունիսի վերջին բացված New Century Global Center-ի մակերեսը կազմում է 1,7 մլն քառակուսի մետր, ինչը թույլ է տալիս առաջ անցնել նախորդ տարվա ռեկորդակրից՝ Դուբայի օդանավակայանից, հայտնում է Associated Press-ը:
Համալիրի տարածքում են տեղակայված առևտրային կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ, սահադաշտ, անգամ արհեստական օվկիանոսային լողափ, որը ջերմանում է արհեստական արևով:
Շենքը, չնայած տպավորիչ մասշտաբներին, չի հավակնում աշխարհում ամենաբարձր շինության կոչմանը: Այստեղ հաղթողի դափնին պահպանում է Դուբայի Բուրջ-Խալիֆա 828 մետրանոց երկնաքերը:
New Century Global Center-ի չափերն իսկապես տպավորիչ են: Այսպես, կենտրոնի տարածքում կարող է տեղավորվել Պենտագոնի 3 շենք կամ Վատիկանի Սուրբ Պետրոսի 4 հրապարակ: 


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_198706.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



