Քաղաքապետարանի մոտ քիչ առաջ քաղաքացի ա ինքնահրկիզման փորձ արել, երկու օր առաջ էլ մեկ այլ քաղաքացի ընկել էր անսարք լիֆտի շախտան, բազմաթիվ վնասվածքներ ստացել:

Ոչ մի ծպտուն, ոչ մի արձագանք, ոչ մի հետևություն:

Հիմա նրանք քաղաքացի՞ են, թե՞ քաղաքացի չեն, հպա՞րտ են, թե՞ հպարտ չեն, մա՞րդ են, թե՞ մարդ չեն, ի վերջո:
Ինքնահրկիզման փորձ արած քաղաքացուն քաղաքապետարանի ՈՉ մի պաշտոնյա չմոտեցավ՝ հարցնի՝ ինչ ա եղել, խի՞ ես սենց ծայրահեղ քայլի գնում: Ոստիկանները ձեռները ոլորեցին, տարան:

#նոր_Հայաստան_հին_Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել