Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության՝ զրպարտության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 3-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ Հանրային ՀԸ եթերում հեռարձակվել էր ռեպորտաժ, որտեղ վկայակոչելով ԱԱԾ-ին՝ նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան եւ սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։

Արամ Օրբելյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել