Շատ երկրպագուների հիշողության մեջ նա ապրում է ոչ միայն որպես հանճարեղ դերասան և ծաղրածու, այլ նաև որպես չափից շատ բարի սրտով մարդ։
- Կատակերգությունը շատ լուրջ գործ է։
- Իմ ժամանակահատվածը ես կարողացել եմ խաղալ, իսկ հիմա ընթանում է լրացուցիչ ժամանակը։
- «Կրկես» բառի իմաստը մանուկ հասակից ինձ համար հասկանալի էր և իրական։
- Որպես կանոն, թանգարանները ստեղծվում են ինչ-որ մեկի մահանալուց հետո։ Իմ թանգարանը պատրաստ է։ Եվ կարծես արդեն մահանալ էլ պետք չէ։
- Ի՞նչ է դժբախտությունը։ Իմ կարծիքով ամենահարազատ մարդկանց կորուստն է։
- Փորձեք երջանկացնել թեկուզ մեկ հոգու, և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն։
- Ես սիրում եմ սովորեցնել մարդկանց և ընդունել այն լավը, որը բնորոշ է նրանց։ Սակայն ամենահզոր ազդեցությունն ինձ վրա ունեցել են մայրս և հայրս։
- Ինձ շատ հաճելի կլինի, եթե իմ մասին ասեն, որ նա եղել է շատ բարի մարդ։ Սա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել, սակայն բարությունը միշտ առաջին տեղում է։
- Ես խիզախ չեմ եղել և հաճախ եմ վախեր ունեցել։ Այն արտահայտվել է տարբեր ձևերով։ Ոմանց մոտ այն արտահայտվում է հիստերիաների տեսքով, իսկ այլոց մոտ էլ՝ շատ հանգիստ։
- Ես գոհանում էի, երբ մարդկանց մոտ ծիծաղ էի առաջացնում։ Երբ ծիծաղում են բարի ծիծաղով, բարությամբ վարակում են նաև այլ մարդկանց։ Այսպիսի ծիծաղից հետո մթնոլորտն այլ է դառնում։
- Երբեմն որոշ բաներ թողնում են վաղվան և սարսափով մտածում, որ վաղը գալու է մի քանի ժամից։
- Ծիծաղ լսելը ուրախություն է, ծիծաղ առաջացնելը՝ հպարտություն ինձ համար։
- Եթե լավ տրամադրություն ունես, ապա շատ բարի գործեր կարող ես անել։
- Ինքնուս եղեք և մի սպասեք, որ կյանքը ձեզ սովորեցնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել