Շատ հայտնի լոգոներ, որոնք մենք տեսնում ենք գրեթե ամեն օր, երբեմն ունենում են առեղծվածային ստեղծման պատմություն։ Որոշ ապրանքանիշների նայելիս կարող ենք թաքնված որևէ նշան կամ գրություն տեսնել, որոնք հատուկ ստեղծվել են դիզայներների կողմից, որպեսզի գրավեն մարդկանց ուշադրությունը։
Այս մարդու իրական անունը Ֆրենկ Բրաուն է
Շոգեխաշված բրնձի և այլ մթերքների առևտրով զբաղվող հայտնի այս կազմակերպությունն ամերիկյան շուկայում է հայտնվել 1943 թվականին։ Իսկ 1946 թվականից նրա լոգոտիպի վրա սկսեցին պատկերել մի տարեց աֆրոամերիկացու լուսանկար։ Այդ աֆրոամերիկացու նախատիպը, վարկածներից մեկի համաձայն, եղել է Ֆրենկ Բրաունը։
Նրան կազմակերպության սեփականատերերը նկատել էին Չիկագոյի հյուրանոցներից մեկում և գումարի դիմաց իրավունք էին ստացել նրա լուսանկարն օգտագործելու որպես ապրանքանիշ։
Էլեկտրոմոբիլներ արտադրող կազմակերպությունը և ձվարանները
Tesla Motors-ը ստեղծվել է 2003 թվականի հուլիսին՝ ինժեներներ Մարտին Էբերհարդի և Մարկ Տարպենինգի կողմից։ Կազմակերպության անվանումը հարգանքի տուրք է գիտնական Նիկոլա Տեսլայի հիշատակին։
Սոցիալական ցանցերում կազմակերպության լոգոտիպի առաջացման մի քանի վարկածներ են շրջանառվում։ Որոշ օգտատերեր կարծում են, որ լոգոտիպի ստեղծման համար դիզայներները ոգեշնչվել են կանացի վերարտադրողության համակարգից։ Ուրիշներն էլ կարծում են, որ այն կատվի քիթ է, որը ծաղրելով հաստատել է անգամ Իլոն Մասկը։
Սակայն իրականում կազմակերպությանը նշանի վրա պատկերված է էլեկտրոշարժիչի մի հատված, որը նախագծվել էր Նիկոլայ Տեսլայի կողմից դեռևս 1883 թվականին։
Լոգոտիպ, որը պետք է հիպնոսացնի
Versace-ի լոգոտիպը ստեղծվել է 1978 թվականին Ջանի Վերսաչեի կողմից։ Վերսաչեն լոգոտիպը ստեղծելիս ոգեշնչվել է Ռոնդանիի մեդուզայի մարմարե գլխից, որը խորհրդանշում է գորգոնայի կերպարանափոխումը անհայտ արարածից գեղեցիկ կնոջ։
Վերսաչին ընտրել է Մեդուզան, որովհետև այն մարդկանց ստիպում էր սիրահարվել իրեն, և նրանք այլևս հետդարձի հնարավորություն չէին ունենում։ Նա հույս ուներ, որ իր կազմակերպությունը նմանատիպ ազդեցություն է ունենալու մարդկանց վրա։
Տիեզերական մսագնդիկներ
Այս լոգոտիպը, որը ՆԱՍԱ-ի աշխատակիցների մոտ հայտնի է մսագնդիկ անվանումով, ստեղծվել է 1959 թվականին՝ Ջեյմս Մդարելիի կողմից։ Այն իր մեջ տարբեր գիտական ուսումնասիրությունների և տիեզերագիտության հղումներ է պարունակում։
Կապույտ շրջանը խորհրդանշում է մեր երկրագունդը։ Աստղերը խորհրդանշում են տիեզերքը։ Կարմիր թևերը թռիչքի խորհրդանիշն են։ Սարքի հետագիծը, որը շարժվում է կազմակերպության անվան շուրջ, խորհրդանշում է տիեզերական ճանապարհորդություն։
Կազմակերպություն, որի անվան մեջ քաղաքների անուններ են գաղտնագրված
Նավթային կազմակերպության անվանման մեջ թաքնված են նավթ արտադրող քաղաքների՝ Լանգելասի, Ուրայի, Կոգալիմի անվանումների առաջին տառերը և oil բառը։