Մարդիկ ստեղից են խոպան գնում, որ տուն պահեն, Զարեհ Սինանյանը խոպանից եկել ա ստեղ ու հարկատուների հաշվին տուն ա պահում: Պատկերացրեք՝ էս մարդուն Լոսից բերել են Հայաստան, որ 7 ամսվա մեջ 174 հազար դոլար փող դնի իր և իր 48 աշխատակիցների գրպանը մեր` հարկատուներիս հաշվին ու համարի, որ ինքը ազնիվ ճանապարհով «տուն ա պահում»:

Իսկ իրականում ի՞նչ ա արել Զարեհ Սինանյանը, իրա ո՞ր արածի համար են իշխանությունները ամիսը 25 հազար դոլար հավելյալ գումար տալիս պետբյուջեից: Սա «Նոր Հայաստանի» ամենաարդար նորմն ա դարձել, ու էս տղու նմաններն են, որ Լոսից մեծ-մեծ վայրահաչում են ստեղ բնակվողների վրա, իսկ երկրին «օգուտ» են տալիս Սինանյանի նման ու տենց թանկ են նստում հարկատուների վրա:

Հ.Գ. Ընդհանրապես, էս պարգևավճարները վաղը-մյուս օրը քրեական գործեր են դառնալու` պետական միջոցների վատնման հատկանիշներով: Իսկ դրանցից առավելապես օգտված մարդիկ փոխհատուցելու են պետությանը հասցված վնասները: Էդ ժամանակ Զարեհին ԼԳԲՏ-ն ու Գլենդելն էլ չեն փրկելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել