Առաջին նկարում Էդմոն Մարուքյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամներով եւ պատգամավորների փոքր խմբով հարգանքի տուրք են մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Երկրորդ նկարում Սերժ Սարգսյանն է, ով ծառ էր տնկում, եւ հողի վրա թուղթ էին դրել, որ վրան կանգնի։ Էսօրվա պես հիշում եմ քոմենթները՝ «Այո, շատ ճիշտ է արել, ոտքը չպետք է կպնի Մայր հողին»․․․ Հիշեցի՞ք, շատ լավ է։
Երրորդ նկարում ժողովրդի վարչապետն է, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նույն ինքը՝ Մարտի 1-ի համահեղինակը, որ Մարտի 1-ը միշտ օգտագործել է իր քաղաքական նպատակների համար։
Մի փոքր հիշեցում էլ անեմ․ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանն առաջինը փախավ։
Հիմա անցնեմ գրառմանս բուն նպատակին՝ «կարմիր գորգին»։ Մի քանի հարց առաջացավ. էդ կարմիր գորգը մենակ Նիկոլի կոշիկների համա՞ր է, թե՞ իրեն մեղավոր է զգում տասը զոհերի համար եւ այդ արյունը չի ուզում զգա ոտքերին։ Ի դեպ, եթե նկատեցիք, Լուսավորի պատգամավորները կողքով են անցնում, վրան ցելոֆան են քաշել։ Ամոթ է, մի արեք, մենք ամեն ինչ տեսնում ենք, անգամ երեկվա ձեր խրախճանքը տեսանք, հեչ սգացողի նման չէիք։ Երեսպաշտությունն էլ սահմաններ ունի։