Antifake.am-ը գրում է․
Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում նշանակալից տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր տարեսկզբին հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը: Այս տարի ևս ադրբեջանական քարոզչությունը բավականաչափ ակտիվ էր. տարածաշրջանային և համաշխարհային լրատվականների էջերին հայտնվեցին բազմաթիվ հակահայկական քարոզչություն ներկայացնող հոդվածներ, «փաստեր» Սումգայիթյան և Բաքվի ոճրագործությունների, Խոջալուի ողբերգական դեպքերի մասին: Նյութեր հրապարակվեցին ռուսական հայտնի «Независимая газета», «Газета.ru», ինչպես նաև բրիտանական «BBC» ռուսական ծառայության հարթակներում:
Ցավալի է տեսնել, թե ինչպես են նման հակահայկական բովանդակությամբ քարոզչական նյութերը հայտնվում հայկական լրատվական դաշտում և տարածում գտնում: Այս անգամ էլ նման դեպքեր կան: Մասնավորապես հայկական epress.am կայքում տեղ է գտել «BBC» ռուսական ծառայության քարոզչական՝ «Как Азербайджан и Армения распространяют теории заговора о карабахском конфликте» նյութը՝ Գրիգոր Աթանեսյանի (Григор Атанесян) և Մեգերրամ Զեյնալովի (Мегеррм Зейналов) հեղինակությամբ:
Ինչպես նշում է այս խնդիրը բարձրաձայնած ֆեյսբուքյան օգտատերերից Արեգ Բարսեղյանը, «հարցը ոչ թե գողացվածի աղբյուրն է, այլ հայկական լրատվամիջոցի կողմից ադրբեջանական քարոզչություն տարածելը»:
Սա այս թեմայով միակ հրապարակումը չէ: Կայք մտնելիս անմիջապես որպես «Խմբագրի ընտրություն» ներկայացվում են Սումգայիթի ոճրագործության և Խոջալուի ողբերգության վերաբերյալ բազմաթիվ, նաև անհայտ աղբյուրներից վերցված նյութեր:
Ի դեպ, BBC-ի նյութը կարելի է գտնել նաև ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվական կայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։