Hraparak.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խոսնակ Մանե Գեւորգյանը մամուլի աշխատողներին անհայտ անձնավորություն է, սակայն տպավորիչ կենսագրություն ունի՝ Ֆլետչերի դպրոցն է ավարտել, Սիվիլիթաս հիմնադրամում է աշխատել։ 

Մեզ հայտնի է դարձել, որ նա նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էուարդ Աղաջանյանի նախկին կինն է, գուցե՝ քաղաքացիական կինը։

Մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը եւ հասկացանք, որ նա հոգեկերտվածքով բավականին համատեղելի կլինի վարչապետ Փաշինյանի հետ։ Նա ոստիկանության հանդեպ անվստահություն ունի եւ իրեն դուր չեկած մարդկանց «ցբխելու» կողմնակից է։ Իհարկե նշում է՝ այն անձանց, ովքեր բռնություն են կիրառում ուրիշների հանդեպ։ Բայց ամեն դեպքում, հատկանշական գիծ է, որը նոր իշխանություններին եւ հատկապես ՀՀ վարչապետին բնորոշ է եւ փաստորեն՝ ընդօրինակման ենթակա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել