Երեկ տեղի ունեցած ամենավատ, ամենաանմիտ ու անհեռանկարային քայլը հանգստյան գոտի Ծաղկաձորը կորոնավիրուսի հետ կապելն էր։ Այս տեղեկության տարածումն արդեն իսկ միլիոնների վնաս հասցրեց տուրիստական քաղաքին և ընդհանրապես զբոսաշրջության ոլորտին։ Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ․ նորմալ մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն ու առանց միլիոնների պարգևավճարների ամեն օր, օպերատիվ կարգով իրավիճակի մասին վերլուծականներ գրեն ու առաջարկներ անեն։ Մնում է՝ կարդացող լինի, հակառակ պարագայում էլ հեչ ծիծաղալու չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: