Պանիկաների մասով:Պանիկա տարածվում է, երբ
- պետական պրոֆիլային գերատեսչություններն ադեկվատ, օպերատիվ, բովանդակալից պարզաբանումներ չեն տալիս առկա իրավիճակի մասով,
- երբ պատկան մարմինների մեկնաբանոթյուններն ուշանում են, ու ինֆորմացիան վակումը լցվում է տարաբնույթ՝ երբեմն դեզինֆորմացիայով, նպատակային մանիպուլյացիաներով,
- երբ պրոֆիլային գերատեսչություններն իրարից տարբերվող մեկնաբանություններ են տալիս հանրային կարևորության խնդիրների մասով,
- երբ պրոֆիլային գերատեսչությունների մեկնաբանություններն առարկայական չեն, ու ավելի շատ լղոզում են իրավիճակը, կամ կենցաղային են՝ փորձելով նվազեցնել իրավիճակի սրության ու վտանգավորության մակարդակը:
Ինֆորմացիոն դարաշրջանում ոչինչ հնարավոր չէ թակցնել: Շահում է նա, ով առավել օպերատիվ է աշխատում ինֆո հոսքերի մասով: Իսկ նպատակային պանիկա տարածողները, ֆանտազիային զոռ տվողները սոց. ցանցերում միշտ կան: Նրանք վերանում են երբ պատկաններն ադեկվատ տեղեկատվական քաղաքականություն են վարում:
Հ.Գ. Չմոռանանք, որ մտածելը անհատական անվտանգության առաջին երաշխիքն է: