1. Կարծում եմ՝ պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է, և արդեն Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել, և ըստ որոշ լուրերի՝ այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ՝ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ, արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3528261270578908/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել